Երեքշաբթի, Ապրիլի 23, 2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետ Փաշինյանը, դիմելով նրանց, ասել է. «Այս ընթացքում նման հանդիպում ունենալը միշտ էլ իմ օրակարգում եղել...
ԲՀԿ քարոզարշավի մեկնարկին լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցությանը։ Տեսանյութը՝ Armlur.am-ի։
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին: Դրա հեղինակներն ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Նաիրա Զոհրաբյանն են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Մոլդովայի նախագահները և Թուրքմենստանի փոխվարչապետը: Նախ տեղի է ունեցել խորհրդի նեղ կազմով նիստը, այնուհետև քննարկումները...
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան live-ի միջոցով հայտնում է. «Ոստիկանության զորքերը այսօրվանից հայ-ադրբեջանական սահմանին կիրականացնեն մարտական հերթապահություն, փոխարինելով ժամկետային զինծառայողներին: Մասնակցում էի ճանապարհման հանդիսավոր արարողությանը: Բարի եւ հաղթական ծառայություն»:
ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խոսում է ԲՀԿ-ի՝ «խաղ չկա մեր դեմ» կարգախոսի հանդեպ վերաբերմունքի մասին։
«Շատ մտահոգ եմ։ Այո՛, դա համարում եմ դավաճանություն։ Պետք է միջոցներ ձեռնարկել դրա դեմն առնելու համար, որ հետագայում դա չկրկնվի, որ մեղավորները խստագույն պատիժը ստանան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը