Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019
2018թ. հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նիստը, որտեղ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով:Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.Հանձնաժողովի հարգելի նախագահ, Մեծարգո անդամներ, Տիկնայք և պարոնայք,Նախ թույլ տվեք անկեղծ շնորհակալությունս հայտնել հանձնաժողովի լիագումար նիստի հրավերի...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ստորագրված որոշման համաձայն՝ Գագիկ Գաբրիելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գագիկ Գաբրիելյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի...
Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Ինչպես և ասել էի, ես այսօր հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Այս հրաժարականի նպատակը սակայն վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած...
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահան Հունանյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար»։
Կառավարությունն Ազգային Ժողով կներկայացնի ՀՀ Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը: Այս հարցը ներառված է կառավարության հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստի օրակարգում: Նախատեսվում է հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական...
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Մոսկվայում հոկտեմբերի 12-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Արմեն Սարգսյանը կիրակին անցկացրել է Արցախում: Նա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «Բերքի տոն» տոնավաճառին, որտեղ ներկայացվել են Արցախի մշակույթը, բերքն ու բարիքը։ Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներով, զրուցել իրենց արտադրանքը ներկայացնող գյուղացիների և...
Հոկտեմբերի 12-ին Ուզբեկստանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Տաշքենդ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հոկտեմբերի 10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Կանադայի վարչապետը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Այցի շրջանակում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և...
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար հոկտեմբերի 10-ին կժամանի Երևան: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 11-12-ը, Երևանում: Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան կժամանի 40-ից ավել երկրի ղեկավար: