Չորեքշաբթի, Սեպտեմբերի 11, 2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ազգային ժողովի ընտրությունների առթիվ։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Դեկտեմբերի 9-ին մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացած իրողություն են, որի արդյունքում ձևավորվելու են իշխանության օրենսդիր և...
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր, աշխարհիկ եւ հոգեւոր ղեկավարության հետ միասին, ներկա է գտնվել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, անվանի քաղաքական ու ռազմական գործիչ, Վանի ինքնապաշտպանության ղեկավար Արամ Մանուկյանի հուշարձանի բացման պաշտոնական արարողությանը:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների պատվիրակությունները: Ողջունելով կանցլեր Անգելա Մերկելին ու գերմանական պատվիրակությանը ՝ նախագահ Արմեն Սարգսյանը...
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նգո Դուկ Մանը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում: Նշելով,...
ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանումով, որում մասնավորապես ասվում է․ Armtimes.com-ի հրապարակումը մայրաքաղաքում տեսախցիկների նոր խմբաքանակի տեղադրման մասին պարզաբանման կարիք ունի: Խոսքը ոչ թե կայացված որոշման, այլ ոստիկանության ներկայացված և ուսումնասիրման փուլում գտնվող ծրագրի մասին է: Ըստ այդմ՝ վերջնական չէ նաև տեսախցիկների...
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն: Նախագահը շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանության անձնակազմին եւ ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին առաջիկա տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման օրվա առթիվ:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հայտարարությամբ: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը,...
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է գերմանացի ձեռնարկատեր, Շվեյցարիայում գործող «Horasis» կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ: «Horasis»-ն անկախ վերլուծական կենտրոն է, որը կազմակերպում է հանդիպումներ՝ առաջարկելու ռազմավարական լուծումներ այն մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը և...
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսության...
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել նոր նշանակումների վերաբերյալ։ Թիվ 554-Ա հրամանի համաձայն Արթուր Նորիկի Մելիքյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ։ Թիվ 552-Ա հրամանով՝ Յուրա Սերյոժայի Իվանյանը նշանակվել...