ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հուլիսի 16-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.37 դրամով և կազմել 480.80 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.89 դրամով և կազմել 562.73 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.73 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.81 դրամով և կազմել 637.73 դրամ: Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 79.75 դրամով և կազմել 19194.29 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.65 դրամով և կազմել 244.39 դրամ: Պլատինի գինը նվազել է 118.18 դրամով և կազմել 12845.66 դրամ: