ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը «Առավոտի» հետ զրույցում հայտարարել է. «Քաղաքապետն առաջին հերթին քաղաքական պաշտոն է, թեեւ քաղաքապետը պետք է նաեւ մենեջերի ունակություններ ունենա: Նաիրա Զոհրաբյանի տասը տարիների բազմաֆունկցիոնալ փորձն ու աշխատանքը նրա վարկանիշն են ձեւավորել. չէ՞ որ ժողովրդի շրջանում հենց այնպես չի վարկանիշ ձեւավորվում, այդ վարկանիշը նրա գործունեության արդյունքում է ձեւավորվել»։