Օգոստոսի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել Քաղաքաշինության պետական կոմիտեում Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին և շինարարական համայնքի ներկայացուցիչներին, նշել նրանց առանձնահատուկ դերը նոր ժամանակներում և մաղթել անկոտրում կամք, անսահման ներշնչանք: Միջոցառման ավարտին Կոմիտեի նախագահը պարգևներ և պատվոգրեր է հանձնել ոլորտի վաստակաշատ մի քանի ներկայացուցչի: