Թրամփը խոսել Է իր կատարած միակ սխալի մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե իր միակ զանցանքն անակնկալ հաղթանակն Էր 2016 թվականի ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա գրել Է Twitter-ի իր օգտահաշվում:

«Միակ բանը, որը ես ճիշտ չեմ արել, այն Է, որ հաղթեցի ընտրություններում, թեեւ բոլորն ակնկալում Էին Հիլարի Քլինթոնի եւ դեմոկրատների հաջողությունը: Խնդիրն այն Էր, որ նրանք մոռացել Էին ընտրարշավ անցկացնել բազմաթիվ նահանգներում»,- գրել Է ԱՄՆ-ի ղեկավարը: Նա այդ կերպ Է մեկնաբանել այն բազմաթիվ մեղադրանքները, որոնք հնչել են նախընտրական արշավի շրջանում իբր կատարված իրավախախտումների պատճառով:

Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոենն օգոստոսի 22-ին իրեն մեղավոր Է ճանաչել հարկերի վճարումից խուսափելու հետ կապված հանցագործությունների եւ ֆինանսական կարգապահության հանցավոր խախտման մեջ: Ինչպես լրագրողներին հայտարարել Է Նյու Յորքի դատախազության ներկայացուցիչը, Քոենը 1,3 մլն դոլար գումարի հարկ չի վճարել 4,3 մլն դոլար եկամտից, որը նա ստացել Էր 2013-2016 թվականներին իրականացրած գործունեությունից: Միաժամանակ նա խոստովանել Է, որ ապօրինաբար ստացել Է 500 հազար դոլար գումարի վարկ, ինչպես նաեւ մասնակցել Է ընտրական արշավի ֆինանսավորմանը: Ընդսմին դատախազության ներկայացուցիչը չի հայտնել, թե նախագահի որ թեկնածուի օգտին Է Քոենը նվիրատվություն արել նախագահական մրցավազքի ընթացքում:

Բացի այդ, Քոենը խոստովանել Է, որ վճարել Է երկու կանանց, որոնք ավելի վաղ ինտիմ կապեր են ունեցել Թրամփի հետ, որպեսզի նրանք չհրապարակեն այդ տեղեկատվությունը: Դա, Քոենի խոսքով, արվել Է Թրամփի ցուցումով: Նույն օրն ավելի վաղ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը մեղավոր Է ճանաչվել հարկերի պարտակչության եւ ֆինանսական խարդախության մեջ: Երդվյալների ժյուրին դատավարության ժամանակ այս վճիռն Է կայացրել Մանաֆորտի նկատմամբ. նա մեղադրվում Է մեղադրանքի՝ իրեն առաջադրված 18 կետերից ութով: Վճռին համապատասխան Մանաֆորտին սպառնում Է երկարատեւ բանտարկություն, դատարանը դատավճիռը կկայացնի ավելի ուշ: