Հյուսիսային Կորեան դադարեցրել Է Սոհեի հրթիռային փորձարանի ապամոնտաժումը երկրի արեւմուտքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-ին հայտնել Է 36 Notrh պորտալը, որը ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային գործունեության վիճակին հետեւում Է արբանյակային լուսանկարների տվյալների հիման վրա:

Դիտորդները նշում են, որ օգոստոսի 3-ից փորձարանում ապամոնտաժման ոչ մի կարգի կարեւոր աշխատանքներ չեն կատարվել: Ավելի վաղ քանդված կառույցների մնացորդները դարսված են գետնին եւ ոչ մի տեղ չեն տարվել: 36 Notrh-ը Սոհեում աշխատանքների սկսվելու մասին հայտնել Էր հուլիսի 24-ին:

Հիմնվելով արբանյակի տվյալների վրա՝ փորձագետները հավաստել են արտադրական շենքը քանդելու սկիզբը եւ հրթիռային շարժիչների փորձարկման ստենդի ապամոնաժումը: Սոհեն ԿԺԴՀ-ի գլխավոր հրթիռային փորձարանն Է, այդտեղից են արձակվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները: Դրա փակումը, դատելով ըստ ամենայնի, քննարկվել Է Սինգապուրում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպման ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: