Պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը պլանավորում Է սահմանել Թեհրանի դեմ, ավելի խիստ կլինեն, քան նրանք, որոնք Իրանի նկատմամբ գործում Էին նախքան միջուկային գործարքի կնքումը. բիզնեսի համար բացառություններ գրեթե չեն լինի:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իսրայելում լրագրողներին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, որի խոսքը մեջբերել Է The Wall Street Journal թերթը: Նա ընդգծել Է, թե Վաշինգտոնը միտված Է այն բանին, որ վերջին հաշվով բիզնեսի համար «չլինի որեւԷ բացառություն» այն առումով, ինչ վերաբերում Է սահմանափակիչ միջոցների կատարմանը: Նա նաեւ հայտարարել Էր, որ ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա՝ օգտագործելով ոչ միայն տնտեսական պատժամիջոցները:

Բոլթոնն ասել Է, որ Վաշինգտոնը ձգտում Է հասնել ոչ թե Թեհրանում ռեժիմի փոխարինման, այլ նրա գործելակերպի փոփոխման: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: «Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: