Ֆրանսիայի կոնյակի ազգային միջպրոֆեսիոնալ վարչությունը հայտնել Է 2017 թվականի օգոստոսից մինչեւ 2018 թվականի օգոստոսն աշխարհում այդ ոգելից խմիչքի ռեկորդային վաճառքների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կազմակերպության տվյալներով՝ նշված ժամանակաշրջանում Ֆրանսիայից արտահանվել Է շուրջ 206 միլիոն շիշ կոնյակ: 2017 թվականից մինչեւ 2018 թվականը ֆրանսիական կոնյակի արտահանումն աճել Է 8,2 տոկոսով՝ ծավալով եւ 5,4 տոկոսով՝ դրամական արտահայտությամբ: Այդ խմիչքն արտահանվում Է ավելի քան 150 երկիր: Ամենից լավ այն վաճառվում Է ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում:

Բայց դրա վաճառքները 2017 թվականից մինչեւ 2018 թվականն առանձնապես ավելացել են Ասիայում՝ գրեթե 15 տոկոսով: Չինաստանը ներմուծել Է շուրջ 26,2 միլիոն շիշ եւ մտել կոնյակի խոշորագույն ներմուծողների շարքը: 2017 թվականից մինչեւ 2018 թվականը բրիտանացիները, ներմուծելով 10,8 միլիոն շիշ, Եվրոպայում զգալիորեն ավելի շատ են կոնյակ խմում, քան ֆրանսիացիները, որոնց վաճառվել Է 4,3 միլիոն շիշ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: