Armlur.am-ը գրում է.

Արագածոտնի մարզում օգոստոսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել. ժամը 16։20-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի «Մուղնու գյոլ» կոչվող տարածքում՝ գազալցակայանի մոտ, հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, հրշեջներն ու քաղաքացիները նախ կանխել են խոտածածկույթում եղած ոչ պիտանի, մոտ 150 հատ անվադողերի հրդեհի հետևանքով առաջացած խոշոր հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Կրակն այնքան ուժեղ է եղել, որ սև ծուխն անգամ տեսանելի է եղել մի քանի կիլոմետրից, և եթե գազալցակայանի աշխատակիցներն ու Աշտարակի հրշեջ-փրկարարները օպերատիվ ու ճիշտ չգործեին, կրակի «լեզուները» կհասներ գազալցակայանին։