Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե հիշում եք, օգոստոսի 17-ի հանրահավաքում ասացի, որ ելույթիս տնտեսական մի հատված հետաձգում եմ եւ կներկայացնեմ առաջիկայում: Այսօր՝ ժամը 20.00-ին, իմ այս էջի ուղիղ եթերում կներկայացնեմ տնտեսական ռազմավարության մի քանի դրույթներ: Իսկ ստորեւ բերված պատկերը ձեռքի տակ ունենանք՝ որպես աշխատանքային թուղթ: Մինչ հանդիպում, այսօր՝ ժամը 20.00-ին»։