«Փաստ» թերթի հետ զրույցում Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը նշել է.«Որպես ձեռքբերում կարելի է առանձնացնել այն ահռելի աշխատանքը, որի արդյունքում նախորդ կառավարության ժամանակ սկսել են կենսաանվտանգության օրենք մշակել: Դրա նպատակն է Հայաստանում գյումթերքի արտադրության ժամանակ հասնել նրան, որ շեշտը դրվի օրգանական մթերքի արտադրության վրա և օրենքով արգելվի ԳՁՕ–ներ (ГМО) պարունակող գյուղմթերքի արտադրությունը: Սակայն իշխանափոխությունից հետո սառեցվել են այդ հանձնաժողովի աշխատանքները և մինչ օրս որևէ նիստ չեն գումարել: ….Եվ ոչ թե մի պետական կառույց պետք է իր կողմից չիրականացրած գործի համար մեկ այլ կառույցի մեղադրի, այլ 4 նախարարություն պետք է տանդեմ ստեղծեն՝ գյուղատնտեսության, առողջապահության, բնապահպանության և տարածքային կառավարման՝ ներառելով նաև իրենց ենթակայության տակ գործող տեսչական մարմիններին»։

Մանրամասները «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։