«Հելսինկյան ասոցացիայի» նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է. «Կներեք, անկեղծանամ․ հոգնածության պատճառով, որոշել էի որոշակի ժամանակ ֆեյսբուքադուլ և հարցազրույցադուլ անել։ Սակայն այսօր ՀԺ-ում տեսա ԱԱԾ մեկուսարանում գեներալ Մանվել Գրիգորյանի լուսանկարը և չդիմացա։ Հավանաբար, Մանվել Գրիգորյանին դեռևս 90-ական թվականներից ամենաշատ քննադատողներից եմ եղել։ Սակայն, ազատազրկվածին, առանց իր համաձայնության, գաղտագողի լուսանկարել և հրապարակել, բացարձակապես անընդունելի է, անկախ այն բանից, թե տվյալ անձին ինչպես ենք վերաբերվում։ Ինձ թվում է, որ այդպես էլ ԱԱԾ մեկուսարանը դե-ֆակտո չանցավ Արդարադատության նախարարության ենթակայության տակ և այս լուսանկարը, կարծում եմ, նաև դրա հետևանքն է»։