ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատության» հետ զրույցում նկատում է. «Աշխարհաքաղաքական և արժեքային համակարգի առումով, այո՛, մենք կարող ենք նաև համագործակցել երկրորդ նախագահի հետ և ոչ միայն երկրորդ նախագահի հետ․ տարբեր քաղաքական ուժերի հետ։ Բայց դա ոչ թե լինելու է ընդդեմ հեղափոխության, ինչպես ցանկանում են դա ներկայացնել, այլ դա պետք է լինի հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության անվտանգության: Բայց սա իմ մասնավոր տեսակետն է: Մենք պաշտոնապես քննարկում չենք արել: Ես տեսականորեն՝ իմ կարծիքը արտահայտեցի»։