«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է. «Հերթով՝ 1. Ընտրական օրենսգրքի փոփոխություն, 2. Վարչապետի հրաժարական, 3. ԱԺ արտահերթ ընտրություններ (հետո ավելի հեշտ կլինի)։ Կա հավանականություն, որ հրաժարականից հետո հանրապետականները կփորձեն վարչապետացու դեմ տալ ԱԺ-ին, մի քիչ զոռբա լինեն՝ Սերժիկ կամ Ռոբիկ դեմ կտան: Մի քիչ խորամանկ լինեն՝ այլընտրանքի կդիմեն, տարբերակներ շատ կան այլընտրանքի: Բայց նախ՝ ընտրական օրենսգրքի փոփոխություն, որին, ի դեպ նույնպես կարող են ընդդիմանալ հանրապետականները»։