1in.am-ը գրում է. «Նորին մեծություն Եղիսաբեթ II թագուհին փոխել է կտակը՝ դրանով իսկ թագավորական ընտանիքի անդամների շրջանում հուզումների ալիք բարձրացնելով։ Հայտնի է, որ թագուհու ժառանգությունը 485 մլն դոլար է գնահատվում։ Դրա մի մասը կանցնի արքայազն Չարլզին, իսկ մյուս մասը կբաժանվի թոռների ու ծոռների միջև։ Այսպես, այսուհետ Սասեքսի դքսուհին ևս հավակնում է Մեծ Բրիտանիայի թագուհու ժառանգությանը։ Սակայն փորձագետ Մարլեն Քենիգը հայտարարել է, որ կտակի հետ կապված Եղիսաբեթ II-ն անձնական ազատություն ունի։ Սակայն ընտանիքի որոշ անդամների վրդովեցրել է Մեգան Մարքլին ևս կտակում ներառելու թագուհու որոշումը։ Նրանց կարծիքով Մեգանը հավակնում է նրան, ինչ իրենց է պատկանում։ Այսպես, արքայազն Չարլզը կարծում է, որ թագուհին անտեսում է իր կնոջը՝ Կամիլային և արքայազն Էնդրյուին, որոնք կտակում ներառված չեն»։