Ռուսաստանը կզարգացնի փոխգործակցությունն Իրանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում, կշարունակի համագործակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: «Մենք գոհ ենք մեր գործակցության մակարդակից և ծավալներից: Վստահ եմ, որ  հետագայում ևս կշարունակենք զարգացնել այդ ուղղությունները՝ հաշվի առնելով նաև միջազգային պարտավորությունները»,- ասել է նա: Ֆոմինը բանակցություններ է վարել Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ Հասեմ Թաղի-զադեի հետ: