ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոենն իրեն մեղավոր Է ճանաչել հարկերի վճարումից խուսափելու հետ կապված հանցագործությունների եւ ֆինանսական կարգապահության հանցավոր խախտման մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես լրագրողներին հայտարարել Է Նյու Յորքի դատախազության ներկայացուցիչը, Քոենը 1,3 մլն դոլար գումարի հարկ չի վճարել 4,3 մլն դոլար եկամտից, որը նա ստացել Էր 2013-2016 թվականներին իրականացրած գործունեությունից: Միաժամանակ նա խոստովանել Է, որ ապօրինաբար ստացել Է 500 հազար դոլար գումարի վարկ, ինչպես նաեւ մասնակցել Է ընտրական արշավի ֆինանսավորմանը: Ընդսմին դատախազության ներկայացուցիչը չի հայտնել, թե նախագահի որ թեկնածուի օգտին Է Քոենը նվիրատվություն արել նախագահական մրցավազքի ընթացքում: Բացի այդ, Քոենը խոստովանել Է, որ վճարել Է երկու կանանց, որոնք ավելի վաղ ինտիմ կապեր են ունեցել Թրամփի հետ, որպեսզի նրանք չհրապարակեն այդ տեղեկատվությունը, նշել Է դատախազության ներկայացուցիչը: Դա, Քոենի խոսքով, արվել Է Թրամփի ցուցումով:
Ինչպես հայտնել Է Associated Press գործակալությունը, Քոենը հայտարարել Է, թե ունի տեղեկատվություն, «որը հետաքրքրություն կներկայացնի» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի համար, ով հետաքննում Է «ռուսական հետքը» 2016 թվականի ամերիկյան ընտրություններում: Փաստաբան Քոենը NSNBC հեռուստաալիքին հայտնել Է, որ ինքը «շատ երջանիկ կլինի հատուկ դատախազին պատմելու այն ամենն, ինչ գիտի», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: