Իտալիայի նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ընդլայնված կազմով հանդիպում ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Ողջունելով Իտալիայի իր գործընկերոջն ու պատվիրակության անդամներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի պետականության վերահաստատումից հետո հայ-իտալական միջպետական հարաբերությունների զգալի եւ էական զարգացում են ունեցել: Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծել է, որ Հայաստանի ու Իտալիայի դարավոր բարեկամական հարաբերությունները ներկայումս զարգացման մեծ ներուժ ունեն: Զրույցի ընթացքում երկուստեք նշվել է, որ մեծ հնարավորություններ կան զարգացնելու համագործակցակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում, բարձր տեխնոլոգիաների, մշակութային ու գիտակրթական ոլորտներում, եւ ամեն ինչ պետք է անել հարաբերություններն ամրապնդելու համար: Կողմերը կարեւորել են նաեւ փոխգործակցությունը ինստիտուցիոնալ մակարդակում՝ նշելով, որ խորհրդարանական ժողովրդավարության ուղին ընտրած Հայաստանի համար Իտալիայի՝ որպես խորհրդարանական կայացած Հանրապետության հարուստ փորձն ու ավանդույթները օգտակար կլինեն: