«Հրապարակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին ավանդական քարոզարշավ չի տանելու և պլանավորում է նոր տեխնոլոգիաներ կիրառել։ Մեր տեղեկություններով, քարոզարշավը մեծամասամբ անցկացվելու է «լայվերի» միջոցով, քանի որ թավշյա հեղափոխությունը ցույց տվեց այդ մեթոդի արդյունավետությունը։ Բակային հանդիպումներ գրեթե չեն լինի, փոխարենը ցուցակի առաջին տասնյակում հանգրվանածները «կգործուղվեն» մայրաքաղաքի տարբեր խնդիրների ուղղությամբ և դեպքի վայրում կփորձեն բարձրաձայնել խնդրի և դրա լուծման սեփական ծրագրի մասին։ «Կանաչ և խելացի Երևան»․ այս սկզբունքով է կառուցված լինելու ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը։ Իսկ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի՞ քարոզարշավին։ «Այո, բայց ոչ միշտ»,- տեղեկացրին կուսակցության մեր աղբյուրները։ Ի դեպ, երեկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոյին դատարանն ազատեց 20 միլիոն դրամ գրավի դիմաց, ինչը ԲՀԿ-ում հաղթանակ են համարում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: