Արմեն Աշոտյանը գրել է․ «Իշխանական ագիտպրոպը երեկվանից խառնվել է իրար` վարչապետի աշխատակազմի ղեկավարի սկանդալային շրջաբերականի հետ կապված: Էլ Հ1, էլ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, էլ բլոգերներ, էլ իշխանության լծակներին հասած ՀԿ-ներ: Ակնհայտ չբավարարվելով վարչապետի մամլո խոսնակի ոչ շատ հաջող հայտարարությամբ (Մի խումբ պաշտոնյաններ, Կառավարությունում մնալով, կոռուպցիա են քարոզում. վարչապետի մամուլի խոսնակը՝ ԶԼՄ-ների հետ առնչվելու կարգի անհրաժեշտության մասին) և չսպասելով վարչապետի պաշտոնական արձագանքին, փորձում են ետ բերել երեկվա կորցրածը: Հարգելի գործընկերներ, մի շտապեք, առավել խոհեմ կլինի դադար վերցնել, տեսնել, թեման ինչպես է զարգանալու: Արխիվային կադրերն էլ ազատ տնօրինեք, բայց միակողմանի մի եղեք, օրինակ, վերհիշեք նաև Նիկոլ Փաշինյանի զանազան գնահատականները՝ ԱԺ-ում հնչեցրած: Թե իրողության փոփոխությունը միայն ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերին էր վերաբերվում)։ Կրկնում եմ, բարձրացված թեման և վարչապետին ուղղված հարցերը բացառապես իրավական հարթության մեջ են: Ու վարչապետի պատասխանից կախված, որը նա պարտավոր է տալ ՀՀ Սահմանադրության 112 հոդվածի շրջանակներում, խոստանում եմ թեմայի շարունակություն»։