Լոնդոնում շարունակվում է Թենիսի Մեծ սաղավարտի տարվա երրորդ մրցաշարը՝ Ուիմբլդոնը։

Խաղային երկրորդ օրը պայքարի մեջ է մտել մրցաշարի 8-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը։ Կենտրոնական կորտում հանդիպումը Ռոջերի համար այդքան էլ հաջող չմեկնարկեց։ 37-ամյա շվեյցարացու մրցակիցը ՀԱՀ-ի ներկայացուցիչ Լյորդ Հարիսն էր։ Առաջին սեթը Ֆեդերերը զիջեց մրցակցին 3-6 հաշվով։ Ճիշտ է, դրանից հետո մրցաշարի երկրորդ համարը խնդիրներ չունեցավ։ 6-1, 6-2, 6-2 հաշվով հաղթելով հաջորդ երեք սեթերը՝ Ֆեդերերը տարավ մրցաշարում իր առաջին հաղթանակը և դուրս եկավ երկրորդ շրջան, որտեղ շվեյցարացին մրցելու է Ջեյ Քլարկ (Մեծ Բրիտանիա) – Նոհ Ռուբին (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ։

Տղամարդկանց մենախաղում հաղթանակով է մեկնարկել նաև Ջո-Ուիլֆրեդ Ցոնգան։ Ֆրանսիացին երեք սեթում առավելության է հասել Բերնարդ Տոմիչի նկատմամբ։ Իտալիայի ներկայացուցիչ Մատեո Բերետինին երեք սեթում հաղթել է Ալյաս Բեդենեին 3-6, 6-3, 6-2, 7-6(3) հաշվով։ Ժիլ Սիմոն – Սալվատորե Կարուսո խաղում ուժեղ է գտնվել ֆրանսիացի թենիսիստը։ Սիմոնը հաղթել է երեք սեթում 7-6(7), 6-3, 6-2 հաշվով։