«Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով նախատեսվում է վերափոխել և զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը՝ առաջարկելով ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվամբ։

Կոռուպցիոն հանցագործություններով զբաղվող մարմինների գործառույթների փոխանցումը նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնին ենթադրում է գործող կառույցների վերակազմավորում, ընդհուպ մինչև լուծարում։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ հակակոռուպցիոն մարմինը պետք է ձևավորվի Հատուկ քննչական ծառայության հիմքի վրա։ «Հատուկ քննչական ծառայությունում աշխատում են բավականին լուրջ կադրեր, որոնք կարող են համալրել նորաստեղծ կառույցը։ Վերջինս պետք է համալրվի նաև օպերատիվ հետախուզական գործունեությամբ զբաղվելու ունակություն կամ մասնագիտացում ունեցող կադրերով և մի շարք այլ հաստիքներով։ Դա շատ մեծ աշխատանք է ենթադրում, սակայն նման կառույց ստեղծելու ամենակարճ ճանապարհն է»,- ասաց նա»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: