««Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 19-ի համարում գրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվելու է, Սասուն Խաչատրյանն էլ հրաժեշտ է տալու իր պաշտոնին: Իրադարձություններն այդ­պես էլ զարգանում են: «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրակա­նացման 2019-2022 թվականների միջո­ցառումների ծրագիրը հաստատելու մա­սին» կառավարության որոշման նախագ­ծի լրամշակված տարբերակով արդեն նշ­վում է, որ Հատուկ քննչական ծառայու­թյունը լուծարվում է:

Մասնավորապես, ծառայության Կոռուպցիոն, կազմակերպ­ված և պաշտոնեական հանցագործու­թյունների քննության վարչության հաս­տիքները և գործիքակազմը տրամադր­վում է նորաստեղծ մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ ՀՔԾ-ի Խոշ­տանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության և Ընդհանուր բնույթի հանցա­գործությունների քննության վարչության գործառույթները համապատասխան հաստիքներով և գործիքակազմով փո­խանցվում է Քննչական կոմիտեին:

Ընդ որում, նախօրեին լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյա­նը դժվարացել էր պատասխանել՝ շարու­նակելու է պաշտոնավարումը, թե ոչ: Ուսումնասիրելով նախագիծը՝ պարզեցինք, որ այլ գերատեսչություններից ևս կան գործառույթներ, որոնք փոխանցվելու են նոր ստեղծվելիք մարմնին: Օրինակ՝ վերակազմակերպվելու է Քննչական կոմիտեի Կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղ­ված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունը, ոստիկանությունից վերցվելու է օպերատիվ-հետախուզական գործունեու­թյան իրականացման համար նախատես­ված հաստիքները, նույնը նաև Պետական եկամուտների կոմիտեի դեպքում:

Այն իրավական ակտերի նախագծերի հրա­պարակման միասնական կայքում տեղադրվել է հունիսի 10-ին, և քննարկում­ները կշարունակվեն մինչև հուլիսի 20-ը»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: