Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փառք Աստծու, որ քննադատներիս երեւակայությունն առայժմ չի բավականացրել` ինձ մեղադրելու նաեւ Ավարայրի ճակատամարտը տանուլ տալու համար»։
Հայոց նորանկախ պատմության ամենաշատ քննարկված և քննադատված գործիչը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Ընդհանրապես, մեր պատմության մեջ, եթե կլասսիկ վեճերը, օրինակ՝ Վարդան-Վասակ մի կողմ դնենք, նա կրկին կլինի ամենաքննարկված գործիչը: Մյուս կողմից, նրան սիրողներն ու չսիրողները, ատողները և դատափետողները, հարգողները և ուրացողները, ցանկացած վճռական պահի, սպասում են նրա խոսքին:
Սակայն Տեր-Պետրոսյանի հմայքն առկա է մեկ այլ տեղ ևս: Նրա հավատարիմ թիմակիցների և կողմնակիցների տիրույթում: 21 տարի Տեր-Պետրոսյանն իշխանության չէ: Նրան հաջորդող բոլոր իշխանությունները, որևէ ջանք չեն խնայել, որևէ միջոցի առաջ չեն կանգնել՝ ուրանալու, կեղծելու, պիտակելու Նախագահի անձն ու գործը: Սակայն այդ ամենի արդյունքում, Դուք դժվար գտնեք երկրորդ մեկին, որն ունի համակիրների ու գաղափարակիցների նվիրյալ շարքեր: Շարքեր, որոնք խոցվել են, մաղվել, բռնաճնշվել, բայց մնացել են՝ առանց որևէ ակնկալիքի: Իսկ դա նշանակում, որ հիմքում միտք կա, գաղափար կա, որը մերժում է պատեհապաշտությունը:
Հ. Գ.
Ծնունդ չեմ շնորհավորում: Կարծում եմ, որ ցանացած մարդու ծննդյան օրն իր ապրած տարին վերարժևորելու առիթ է»։