Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվանից ուզում էի գրել այն, ինչ կգրեմ. ողջ գիշեր “թափառել եմ” Կարագանդայի սպանությանը նվիրված տեսանյութերի, սոցիալական ցանցերի քննարկումներում: Ահաբեկված էի, երբ տեսնում էի, թե շատուշատ տեղեր, հատկապես ղազախական տիրույթում որքան քիչ հայկական մեկնաբանություններ կան: Հարյուրավոր տեսանյութերի տակ ստիպված եմ եղել մեկնաբանություններ թողնել, մասնակցել քննարկումներին, բացահայտել ադրբեջանցիների սադրիչ գործունեությունը: Պառլամենտում ընտրված երիտասարդ պատգամավորներից, որ շատ ակտիվ են սոցցանցերում, մինչև հազարավոր ընկերների եմ դիմում. լավ, միթե չե՞ք էլ կարողանում մտնել այդ քննարկումների մեջ, ամեն մեկը գոնե մի ղազախ օգտատիրոջ գրավի, մի տեսակետ գրի: Դուք այդքան անլեզո՞ւ եք: Ամբողջ օրը ֆեյսբուքի հայկական տիրույթներում ճռվռ եք անում: Կամ էլ յութուբյան տեսանյութների տակ անեծքներով ինքադրսևորվում: Կարդում ու հետևո՞ւմ եք այնտեղի վիճակին: Տեսե՞լ եք, թե որքան ադրբեջանցի է այնտեղ ջրեր պղտորում: Լավ դա էլ հո լիազորության հարց չի՞: Աչքովս եզակի ծանոթներ են ընկել, մեծ մասն էլ, ինչպես նկատե եմ, այլ երկներից: Չեմ հասկանում կառավարության ՊՈԱԿ-ի, մնացած այլ բաների իմաստը: Փող ստանալու համա՞ր եք միայն: Բա լավ դուք գոնե մի երկու տող ռուսերեն էլ չգիտեք, որ գրեք: Տեղա՞կ եք, որ գյուղական ու գյուղատիպ բնակավայրերում հայերն իսկապես բավական վախեցած են, որ այս ամենը կատակ չէ: Այսքան անլրջությո՞ւն…»։