Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրատնտեսական հարցերի շուրջը բանակցությունների մասնակիցները որոշել են կոնսուլտացիաները երկարաձգել եւս մեկ օրով: Հունվարի 9-ին այս մասին հայտնել Է Global Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության փորձագետների կարծիքով՝ ընթացիկ հանդիպման ընթացքում Պեկինը եւ Վաշնգտոնը մտադիր են հասնել համաձայնությունների, որոնք կաեւոր քայլ կդառնան վեճերի դադարեցման ճանապարհին: Ինչպես նշում են չինացի վերլուծաբանները, բանակցությունների մասնակիցները, դատելով ըստ ամենայնի, արդեն փոխհամաձայնության են հասել մի շարք հարցերի շուրջը, որոնք վերաբերում են, մասնավորապես, Պեկինի կողմից ամերիկյան Էներգակիրների եւ ագրարային արտադրանքի գնումներին:

Պեկինում չին-ամերիկյան բանակցություններն սկզբնապես պլանավորված Էին հունվարի 7 – 8-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: