Քիչ առաջ ավարտվեց «Իմ քայլը» խորհրդարանական ապագա խմբակցության առաջին նիստը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ներկա են եղել հիմնականում այն մարդիկ, որոնք Ազգային Ժողովում ներկայացնելու են «Իմ քայլը» դաշինքը:

«Այլ թեկնածուների քննարկում եղել է վարչության կազմում, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմինն է եւ որը ձեւավորել է նաեւ Ազգային ժողովի մեր ցուցակը: Այդ քննարկումների ավարտին կոնսենսուսով բերվել է այն թեկնածուների ցուցակը, որը ներկայացվեց ներսում»,-ասաց Ալեն Սիմոնյանն ու նշեց, որ որոշումները կայացվել են միաձայն, քննարկումների արդյունքում, եղել է մեկ ձեռնպահ:

Մխիթար Հայրապետյանն էլ նշեց, որ այլևս չի լինի սփյուռքի նախարար. «Ես լինելու եմ խորհրդրանում, ես չեմ լինի սփյուռքի նախարար, գլխավորելու եմ կրթության գիտության եւ մշակույթի հանձնաժողովը խորհրդարանում»: