«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն ուրվագծվում են Արցախում 2020-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների գլխավոր հավակնորդները: Ամենից շուտ պայքարի մեջ մտավ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով հատկապես վերջին շրջանում ակտիվ է՝ ֆեյսբուքյան գրառումներ է անում, Արցախում եւ ՀՀ-ում հանդիպումների շարք է սկսել:

Մյուսն ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանն է, ով եւս քաղաքական կոնսուլտացիաների մեջ է՝ առայժմ ոչ հրապարակային: Երրորդ թեկնածուն ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն է, ով դիվանագիտական մեծ փորձ ունի: Ամենայն հավանականությամբ, Արցախում իրադարձություններն ակտիվ փուլ կմտնեն հաջորդ տարվա կեսից:

Թե ում կպաշտպանեն Բակո Սահակյանն ու ուժայինները, դեռ պարզ չէ, նրանք կարծես չեն շտապում։ Իսկ ժամանակ առաջ Բակո Սահակյանի թեկնածուն համարվում էր Արշավիր Ղարամյանը, ով Սասուն Միքայելյանին հակադարձողներից մեկն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում