«Մենք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը, որը ձևավորված է «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցություններից, բաղկացած է 144 հոգուց: Այս մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

Նա հայտնեց, որ դաշինքի ցուցակը գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, իսկ 2-րդ տեղում իրենց կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, 3-րդ տեղում ինքն է՝ Անժելա Խաչատրյանը, 4-րդ տեղում՝ Արտակ Զեյնալյանը, 5-րդ տեղում՝ Բորիս Նազարյանը:

«Նախորդ ընտրությունները, բոլորի համար ակնհայտ է, որ անցել են տոտալ կեղծիքներով, դրանք չեն եղել ընտրություններ: Այսօր մենք ունենք օրենքի ուժով լուծարված ԱԺ, անկացվում են արտահերթ ընտրություններ: Մեր դաշինքը ներառական ցուցակ է ներկայացրել, շատ ուժեղ ցուցակ: Մեր ցուցակում ներառված են իրենց ոլորտներում պրոֆեսիոնալներ, մենք մրցունակ ցուցակ ունենք»,- ասաց Անժելա Սարգսյանը:

Հարցին՝ ո՞ր տեղի համար եք պայքարում, ԱԴ փոխնախագահը պատասխանեց, որ եթե իշխանություն չեն, ուրեմն ընդդիմություն են: Նա ասաց, որ իրենք պայքարում են ՀՀ քաղաքացիների քվեի համար, ներկայացնելու են իրատեսական ծրագրեր: