«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ի կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համամասնական և տարածքային ցուցակները, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանը հայտնեց, որ կուսակցության համամասնական ցուցակում ներգրավված է 178 անձ:

Նա ներկայացրեց կուսակցության համամասնական ցուցակի առաջին 4 թեկնածուներին:

Ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը Միքայել Մելքումյանն է, երրորդը՝ Արթուր Գրիգորյանը, չորրորդը՝ Նաիրա Զոհրաբյանը:

«Ցուցակում կան նաև անկուսակցականներ»,- ասաց ԲՀԿ ներկայացուցիչը: