«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետություն» կուսակցության անդամ, Արամ Սարգսյանի վաղեմի ընկեր, Երասխի գինու գործարանի տնօրեն Ռազմիկ Թեւոնյանն այս ընտրություններում չի աջակցի իր ընկերոջը՝ Արամ Զավենիչին։ Մեր տեղեկություններով, նրա որդին՝ Սեդրակ Թեւոնյանը, «ՔՊ» ցուցակում է՝ ռեյտինգային ընտրակարգով, Արարատի մարզի ընտրատարածքում։

2017-ի ընտրություններում Ռազմիկ Թեւոնյանը նույն տարածքում «Ելք»-ից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն էր՝ մոտ 4 հազար։ Իսկ Արամ Սարգսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքից այս մարզում կառաջադրվեն Արամ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը եւ «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։