Volkswagen-ը նախատեսում է էլեկտրամեքենաները զանգվածային ու հասանելի ապրանք դարձնել։ Գերմանական արտադրողի ղեկավար Հերբերտ Դիսի խոսքով՝ ընկերությունը արդեն իսկ արտադրական հզորություններ է պահեստավորել 50 միլիոն էլեկտրամեքենա կառուցելու համար եւ պայմանագրեր է կնքել մարտկոցների մատակարարների՝ LG Chem-ի, Samsung-ի, CATL-ի եւ  SKI-ի հետ, փոխանցում է Motor-ը։

Volkswagen-ի հիմնական ռազմավարությունը ծախսերի կրճատումն է արտադրության մասշտաբների տնտեսման եւ MEB ճկուն ճարտարապետության օգտագործման շնորհիվ։ Նախնական տվյալներով՝ այսպիսի մեքենայի արժեքը չի գերազանցի 20 000 եվրոն։