«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի կրտսեր որդին՝ Քաջիկ Գեւորգյանը, ի վերջո, առաջադրվելու է պատգամավորի թեկնածու, բայց ոչ թե ՀՀԿ-ից կամ «Քաղաքացիական պայմանագրից», այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ Արմավիրի մարզը ներառող թիվ 6 ընտրական տարածքում:

Այսպիսով, Գեւորգյանը լուրջ մարտահրավեր է նետելու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանին: Մյուս կողմից՝ սա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ականների վերջին հանգրվանը ԲՀԿ-ն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։