Ես մրցակցություն չեմ տեսնում ՀՀԿ–ի եւ մեր միջեւ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ «ՀՀԿ–ն ինչպես տապալել իշխանական կուսակցություն լինելու հնարավորությունը, այնպես էլ կարող է տապալել ընդդիմություն լինելու հնարավոր մանդատը»,–հայտարարեց նա։  ՀՀԿ–ական պատգամավորը Արմեն Աշոտյանի այն դիտարկմանը, թե ՔՊ–ի ինչին է պետք ձայների 85 տոկոսը, նա արձագանքեց. «Ընտրությունների արդյունքը կորոշի ժողովուրդը»։