Ես իրենց տեղը պաուզա կվերցնեի քաղաքական կյանքի մասնակցությունից, որովհետեւ բոլոր խնդիրները, որ այսօր ունենք, արմատներով գնում են Հանրապետական կուսակցություն: ԱԺ-ում լրագրողների հետ զույցում նման կարծիք հայտնեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ընտրությունների մասնակցելու ՀՀԿ-ի որոշմանը:

«Բոլոր արտավոր երեւույթների սկզբնաղբյուրը իրենք են ու հիմա եկել, խոսում են դիկտատուրայից։ Ես զարմանում եմ։ Էդ մարդիկ կամ ադեկվատ չեն, իրենք իրենց չեն խոստովանում ճշմարտությունը կամ խաբում են մարդկանց»,- ասաց Միրզոյանը։

Նա ընդգծեց, որ մինչեւ հեղափոխությունը ՀՀ-ում միջնադարյան ֆեոդալային համակարգ էր գործում, որտեղ իշխանները շահագործում էին մնացածին. «Չեմ պատկերացում՝ ոնց ընդհանրապես կարելի է քվեարկել ՀՀԿ-ի օգտին»,- նկատեց Միրզոյանը:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն պնդում է, որ միակ ընդդիմությունը կլինի եւ իր՝ խորհրդարանում չհայտնվելու դեպքում իշխանությունը կունենա միայն գրպանային ընդդիմություն, Միրզոյանն արձագանքեց. «Այդ դիսկուրսը ինձ չի հետաքրքում, թող իրենք կողմնորոշվեն՝ ով է իրական, ով՝ ոչ։ Ես չիրական ընդդիմության անհրաժեշտություն չեմ տեսնում։ Դասագրքային բանաձեւ կա՝ բոլոր նրանք, ովքեր կառավարությունում ընդգրկված չեն, ընդդիմություն են»։