Հայաստանն ուշադրությամբ  հետևում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման շուրջ  ստեղծված զարգացումներին, արվում են համապատասխան գնահատականներ, դրանց հիման վրա ձեռնարկվելու են համապատասխան քայլեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ես ուղղակի այս պարագայում կարող եմ ընդգծել, որ մենք բաց երկխոսություն ենք ունենալու գործընթացում ներառված բոլոր կողմերի հետ, հստակորեն ներկայացնելու ենք մեզ հուզող բոլոր հարցերը և բացատրելու ենք մեր գործողությունների տրամաբանությունը»,- ընդգծեց Նաղդալյանը:

Նա հավելեց, որ այս պահին միայն այսքանը կարող է ասել, երբ իրադրությանը կտրվի համապարփակ գնահատական, այդ ժամանակ ավելի մանրամասն կկարողանան ներկայացնել  հետագա քայլերը: