Հրանտ Տեր-Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Էս աշխատանքի հետ կապված հարցը, որն էսօր բուռն քննարկվում է, ահագին բարդ լուծելի խնդիրներից է: Որովհետև դա պետք է սկսվի ոչ թե բուն խնդրի, այլ, կներեք ակադեմիական ժարգոնի համար՝ մետախնդրից, այսինքն խնդիրը սահմանող ֆոնից, շրջարկից և այլն:

Նախ՝ եթե կա Հայաստանում գետ մեկ տնտեսագետ, որը լիբերալ տնտեսագիտական կաղապարներից դուրս է մտածում, նա պետք է բացատրի իրավիճակն այդ տեսակետից: Քանզի հետսովետական լիբերալիզմի կաղապարներն են, որ սահմանում են մեր քաղաքական մտածողությունն ու բոլոր ոլորտներում փակուղիներ ստեղծում:
Մեր փնտրելիք տնտեսգետը պետք է բացատրի և ցույց տա, որ կյանք ու աշխարհ ու միտք կա՝ ազատ շուկան, ազատ մրցակցությունը կձևավորեն ամեն բան իրենք իրենցով կրոնական դոգմաներից դուրս:
Պետք է ընդհանրապես դեկոնստրուկցիայի ենթարկվի լիբերալիզմի հիմնաքարը հանրության մասին՝ անհատները պայմանավորվելով ստեղծում են հանրություն, ընկերություն, որ անհատականն է էությունը, իսկ հանրայինը՝ ածանցյալ, և ցույց տրվի հակառակը՝ որ անհատ չկա ընկերայինից դուրս, որ ընկերայինը սահմանում անհատին: Սոցիալիզմի պարզ սկսբունքը: Բայց ոչ թե իդեոլոգիկ իմաստով սոցիալիզմի, այլ ընդհանուր: Ոչ թե կուսկացկան՝ մարքսիստական, պոստմարքսիստական սոցիալիզմ, այլ այդ ամենից դուրս և անկախ:

Երկրորդ՝ պետք է Հայաստանի տնտեսությունը և ընդհանապես համակարգը վերաջպես կապի մեջ դրվի միջազգայինի հետ և հասկացվի, որ չկա առանձին վերցված հայկական խնդիր, որ առանձինը երկրոդական է, իսկ հիմնարարը՝ միջազգայինն է: Որ կա համաշախրահյաին խնդիր: Որ մենակ մենք չենք, որ ուզում ենք հասկանալ, թե ինչպես գործել այն պայմաններում, երբ շատերն ապրում են քիչ աշխատողների հաշվին: Նույն խնդիրն է այսպես կոչված “քաղաքակիրթ աշխարհում”:

Երրորդ՝ պետք է վերջապես վերլուծվի և ճիշտ հասկացվի Հայաստանում ժողովրդական դժգոհության խնդիրը, լեզու, ձայն տրվի իրական ժողովրդականին, “պոպուլիստականին”, հասկացվի, թե ինչու է իրեն դեմոկրատ հռչակած աշխարհում, պոպուլիզմը՝ ժողովրդականը քֆուր, իսկ ռեֆորմների լավը պարտադիր “ոչ պոպուլյարն է”:

Չորրորդ՝ պետք է համարձակություն ունենալ: Դեկոնստրուկցիային պետք է հետևի “կոնստրուկցիան”: Պետք է համարձակորեն դնել՝ քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են ռեինդուստրիալիզացիան, նացիոնալիզացիան և այլն: Բաներ, որոնք տաբու են կամ համարվում են անիրական, բայց առանց որոնց հնարավոր չէ ոչ զարգացում, ոչ իրական ազգային ազատագրում, ոչ էլ սոցիալական խնդրի լուծում:
Պետք է դեն նետվեն տուրիզմը, սպասարկումը և այլն որպես փրկողակներ: Պետք է հաղահարվի փիլիսոփայութունը՝ սպասրակող ազգի փոխարեն, արտադրող ու զարգացող ազգ:
Պետք է վերջապես հադկանալ, թե ինչո՛ւ է Տրամպն իշանության եկել, ու ինչ է փոխվում աշխարհում:

Հախուռն, խրթին, բայց վստահ եմ՝ ուղղությունը ճիշտ: Իսկ մանրամասներն՝ ուղղելի»։