US Secretary of State Mike Pompeo waves to the media during a photo opportunity prior to his meetings with Macedonian Minister of Foreign Affairs Nikola Dimitrov at the State Department in Washington, DC, August 21, 2018. (Photo by SAUL LOEB / AFP) (Photo credit should read SAUL LOEB/AFP/Getty Images)

Վաշինգտոնը Թեհրանի կողմից բանակցելու պատրաստակամության նշաններ դեռեւս չի տեսնում, սակայն հուսով է, որ նա կանի դա։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Ըստ նրա՝ Իրանի ժողովուրդն ուզում է, որ երկրի իշխանություններն անեն դա։ Նա պնդել է, որ Իրանի հարցում Վաշինգտոնի ջանքերը ժողովրդին պատժելու համար չեն, այլ՝ հակառակը։

«Մեր նպատակն է՝ ռեժիմին ստիպել հասկանալ, որ նման վարքագիծը չի համապատասխանում իր երկրի շահերին, եւ պետք է փոխել ուղին»,- ասել է Պոմպեոն։

Արձագանքելով այն ակնարկին, թե պատժամիջոցները կազդեն սովորական մարդկանց կյանքի վրա, Պոմպեոն մեղադրել է, թե իրանցի ժողովրդին «վնասում են այաթոլաները, Իրանի ղեկավարությունը եւ Կասեմ Սուլեյմանին (ԻՀՊԿ «Կուդս» ստորաբաժանման հրամանատար)»։

«Հենց նրանց մեջ է Իրանի խնդիրը։ Դուք դա հասկանում եք, երբ կարդում եք բողոքների մասին։ Հենց ռեժիմն է վնասում իրանցի ժողովրդին, ոչ թե աշխարհն ու ԱՄՆ-ը»,- հայտարարել է նա։