«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդեն հայտնի է, թե ՀՀԿ-ից ով որ ընտրատարածքում է առաջադրվելու որպես ռեյտինգային թեկնածու: Մասնավորապես ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը առաջադրվելու է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում է առաջադրվելու նաեւ ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, եւ կարելի է չկասկածել, որ Հերմինե Նաղդալյանը դառնալու է Զոհրաբյանի նախընտրական քարոզարշավի հիմնական թիրախը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։