CNN հեռուստաընկերության թղթակից Ջիմ Ակոստան ժամանակավորապես զրկված Է Սպիտակ տան մշտական անցագրից, որը պահանջվում Է մամուլի համար բաց միջոցառումների այցելության համար, նոյեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի նախագահի հետ լեզվակռիվ սարքելու պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, տեղեկավտությունը նաեւ հավաստել Է լրագրողն ինքը:

«Գաղտնի ծառայությունը հենց նոր ինձ խնդրեց իրենց հանձնել Սպիտակ տան իմ անցագիրը»,- գրել Է Ակոստան: Միջադեպը տեղի Է ունեցել նոյեմբերի 7-ի օրվա առաջին կեսին Սպիտակ տանը, երբ ԱՄՆ-ի նախագահը մամուլի ասուլիս Էր հրավիրել կայացած միջանկյալ ընտրությունների շուրջ: Այն բանից հետո, երբ Ակոստան տվել Է իր հարցը, Թրամփը լրագրողին խնդրել Է նստել տեղում, ինչից հետո մամուլի ասուլիսի կարգավորիչը փորձել Է հետ վերցնել միկրոֆոնը, բայց թղթակիցը հրաժարվել Է՝ դիմադրություն ցույց տալով, իսկ հետո շարունակել Է բացականչել հարցերը 2016 թվականի ընտրություններին ՌԴ-ին վերագրվող միջամտության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: