ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է երկրի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի պաշտոնաթողության մասին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը: «Մենք ուրախ ենք հայտարարելու, որ Մեթյու Ուիթաքերը՝ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի աշխատակազմի ղեկավարը արդարադատության նախարարությունում, կդառնա գլխավոր դատախազի մեր նոր պաշտոնակատարը»,- գրել Է Թրամփը Twitter-ում:

Սպիտակ տան ղեկավարը շնորհակալություն Է հայտնել Սեշնսին կատարած աշխատանքի համար: «Մշտական փոխարինումը կհայտարարվի ավելի ուշ»,- հայտնել Է Թրամփը: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ-ի նախագահը քանիցս քննադատել Է Սեշնսին, այդ թվում՝ հրապարակավ, այն բանի համար, թե ինչպես Է նա ղեկավարում արդարադատության նախարարությունը: Թրամփը բազմիցս հայտարարել Է, որ արդարադատության նախարարության աշխատակիցները դավեր են նյութում իր դեմ:

Ինչպես հայտնել Է The Wall Street Journal թերթը, Թրամփն արդեն մի քանի թեկնածություն Է դիտարկում Ջեֆ Սեշնսի փոխարեն, որոնց թվում են՝ ԱՄՆ-ի առողջապահության նախարար Ալեքս Ազարը եւ Ֆլորիդայի նահանգի գլխավոր դատախազ Պամելա Բոնդին: Մյուս հնարավոր թեկնածուների թվում թերթը նշում Է ԱՄՆ-ի նախկին գլխավոր դատախազ Ուիլյամ Բառային, որն աշխատել Է Ջորջ Բուշ Կրտսերի վարչակազմում, եւ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանիին, որը ներկայում Թրամփի փաստաբանն Է: Ինչ վերաբերում Է Սեշնսի հետագա ճակատագրին, ապա, CNN հեռուստաալիքի տվյալներով, նա չի բացառում, որ կարող Է մասնակցել 2020 թվականի ընտրություններին՝ պայքարելով հայրենի Ալաբամա նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատորի տեղի համար: 1997-2017 թվականներին Սեշնսն արդեն զբաղեցրել Է այդ պաշտոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: