«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի թիվ 6 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանի կրտսեր որդին՝ Քաջիկ Գեւորգյանը:

Զարմանալին այն է, որ Գեւորգյանն առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Գեւորգյանը ինքն է ձեւավորում ռեյտինգային ցուցակը՝ այնտեղ ներգրավելով մարդկանց, ովքեր իր համար չեն կարող մրցակից լինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։