2019 թվականի համար ՀՀ նախագահի աշխատակազմը ներկայացրել է 1 մլրդ 183 մլն 834 հազար դրամ բյուջետային հայտ, որը այս տարվա փաստացի բյուջեի 61,5 տոկոսն է կազմում, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։
«741 մլնով պակաս հայտ ենք ներկայացրել, հիմնական նվազեցումները հետևյալ հիմանվորումներով են՝ աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների հոդվածով 532 մլն դրամով ավելի նվազ գումար ենք պլավորել։ Ունենք 36 մլն նվազեցում էներգետիկ ծառայությունների մասով, տրանսպորտային նյութերի մասով՝ մոտ 10 մլնի չափով նվազում։ Ավելացում 5 մլն դրամով ունենք միայն մասնագիտական ծառայությունների հոդվածով, որը նախատեսել ենք աշխատակազմի վերապատրաստման համար», –  ասաց նա։
Տարասյանն ընդգծեց, որ բյուջետային հայտում ներկայացված գումարը ուղղված է լինելու կանոնադրական խնդիրներն իրականացմանը։
ՀՀ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն արձագանքեց, որ նման նվազումը բնական է, որովհետև նախագհի լիազորություններն այլևս առաջվանը չեն․
«Նախկին բյուջեի հետ համետատած՝ իհարկե, պետք է կրճատվեր, որովհետև նախագահի լիազորություններն առնվազն մինչև տարվա կեսը և հիմա համադրելի չեն», – նշեց նա։