Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի փող.1), տեղի կունենա Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մամուլի ասուլիսը:

Գլխավոր ճարտարապետը կներկայացնի մայրաքաղաքի քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հեռանկարները,  ինչպես նաև կպատասխանի լրագրողների հարցերին:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։