«Ժամանակ» թերթը գրում է. Ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱԻ նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանին փոխարինած ՀՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ընտրացուցակով: 2007թ․Մարտուն Գրիգորյանը Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցությունից միայնակ ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ էր, սակայն հետագայում նեղացավ ԲՀԿ-ից և դարձավ ՀՀԿ-ական, հիմա էլ որոշել է անցնել նոր իշխանության հովանոցի տակ: ՔՊ-ով ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի նաև նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի հայրը` Մանաֆաս Առաքելյանը, ով 2009-2012թթ. զբաղեցնում էր Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: