Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշում է, որ պայմանավորվածությունն այնպիսին է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ հարցին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ պայմանավորվածությունն այնպիսին է, որ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: «Նախագահը հրամանագիրը կստորագրի՝ կտեսնենք»,- ասաց Փաշինյանը: Հարցին՝ նախագահի հրամանագիրն այսօր կլինի՞, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»