«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես նշել էինք, ՀԱԿ վար­չությունը քվեարկությամբ որոշել էր մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրու­թյուններին, վարչության անդամ­ներից 13-ը կողմ էին քվեարկել, 6-ը՝ դեմ: Հիմա պարզվում է, որ դեմ քվեարկողներն ունեն իրենց շար­ժառիթները:

Նրանք հույս ունեն, որ եթե ՀԱԿ-ը առանձին չմաս­նակցի ընտրություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ որոշ ներկայացուցիչների կընդգրկի ՔՊ ցուցակ:

Մասնավո­րապես, Արամ Մանուկյանը, ով դեմ է արտահայտվում մասնակ­ցությանը, հույս ունի, որ իր որդին՝ Արեն Մանուկյանը, կլինի ՔՊ ցու­ցակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։