Օրեր առաջ խորհրդարանի արտահերտ նիստում նոր ԸՕ-ի ընդունման տապալումը, տարընթերցումների առիթ է տվել՝ երբեմն մեղադրանքներ հնչեցնելով կառավարության և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Նոր ԸՕ-ն համարվում էր հեղափոխական լայն օրակարգի բաղկացուցիչ մաս, և ըստ այդմ, հաշվի առնելով նաև հոկտեմբերի 2-ի փորձը, իշխանությունները բավարար քայլեր չձեռնարկեցին նոր ԸՕ-ն կյանքի կոչելու համար։ Մյուս կողմից կարևոր է նաև ՀՀԿ և ՀՅԴ դիմադրությունը ռեյտինգային համակարգի պահպանմամբ իրենց հավանական քվեների պահպանման համար և մրցակիցների հանդեպ որոշակի մարտավարական ու դիրքային առավելություն ստանալու առումով։

Մնում է փաստել, որ հին օրենսգրքի գործարկման պայմաններում ապագա խորհրդարանը «անուղղակի» կախվածության մեջ կընկնի վարչապետի հեղինակության մանդատից, երբ ռեյտինգայինի դեպքում տեղական թեկնածուների ռեյտինգը ուղղակի կախվածության մեջ է մնում վարչապետի հեղինակությունից։